-
27.07.2014|
16:05
Յուրմալայում ավարտվել է «Նոր ալիք» ամենամյա մրցույթը, այս տարվա հաղթողը Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է։
-
27.07.2014|
16:04
Իսրայելը հայտարարել է, որ հուլիսի 27-ին վերսկսում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, քանի որ «Համաս»-ը հրաժարվել է երկարաձգել հրադադարի ռեժիմը և վերսկսել է Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
-
27.07.2014|
16:01
Ուկրաինական զինված ուժերը հարձակում են նախաձեռնել ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի դեմ:
Քաղաքի տարբեր հատվածներ ռմբակոծվել են:
-
27.07.2014|
14:02
Յուրմալայում ավարտվել է «Նոր ալիք» երգի մրցույթի երրորդ և վերջին մրցութային համերգը: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
-
27.07.2014|
13:57
Ռուսաստանի սուպերգավաթը վիճարկեցին Մոսկվայի բանակայիններն ու «Ռոստով» ֆուտբոլային ակումբը: Սպասվում էր, որ կազմի հետ նկատելի պրոբլեմներ ունեցող ռոստովցիները չեն կարողանալու լուրջ դիմադրություն ցույց տալ երկրի չեմպիոններին:
-
27.07.2014|
13:55
Մուրատ Յակինի գլխավորությամբ մարզվող Մոսկվայի «Սպարտակը» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը ավարտեց «Ուրալի» հետ հանդիպումով:
-
27.07.2014|
13:54
Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեյալը. «Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Լևոն Հայրապետյանին և պահում է կալանքի տակ։ Երիտասարդ տարիներից Լևոնն իմ ընկերն է, և նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով։ Մտահոգված եմ, որ նա Մագնիստկու նման վատ չվերջացնի, նա նաև ծանր հիվանդ է»։
-
27.07.2014|
13:52
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ` Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանում «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի կազմակերպման նպատակով` Հայաստանում է Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը:
-
27.07.2014|
13:51
«Միգ-29» ինքնաթիռը, որն ընկել է ՌԴ Աստրախանի մարզի Նարիմանովի շրջանում, նախնական տվյալներով՝ պատկանել է ՌԴ պաշտպանության նախարարության թռիչքա-փորձարարական կենտրոնին:
-
27.07.2014|
13:49
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է պատժամիջոցների սեփական ցուցակի մասին, որում հայտնվել են ԱՄՆ և ԵՄ ղեկավարները: Այս մասին հայտարարել է Կադիրովը Instagram-ի իր էջում: